Գլխավոր Լուրեր Հարուստներն ավելի շատ եկեղեցի կկառուցեն. Հրանտ Բագրատյան

Հարուստներն ավելի շատ եկեղեցի կկառուցեն. Հրանտ Բագրատյան

2
0

ՀՀ  նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանն այսօր «Շանթի» եթերում  անդրադարձավ գույքահարկի բարձրացման մասին: Նա ասաց, որ գույքահարկի բարձրացմանը կողմ է, բայց ոչ  այս ձեւակերպմամբ:

Բագրատյանը վստահ է՝ հարուստները այսուհետ եկեղեցի ավելի շատ կկառուցեն այս փոփոխությունից հետո: «Հիմա ինչ, եկեղեցին պետք է հարկվի՞»,- ասաց նախկին վարչապետը:

Բագրատյանն ասաց, որ պնդում է՝ եկեղեցին պետք է հարկվի, բայց ոչ ծիսակարգային արարողությունները: «Օրինակ, մոմ վաճառելը չի կարելի հարկել: Բայց եթե եկեղեցու խանութը հարսի շոր է վաճառում կամ աստվածաշունչ, ինչու չպետք է հարկ տա»,- ասաց Բագրատյանը: