Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Հարվածել իր տուն եկած ոստիկանության տեսուչի դեմքին

    Հարվածել իր տուն եկած ոստիկանության տեսուչի դեմքին

    Հարվածել իր տուն եկած ոստիկանության տեսուչի դեմքին
    Փետրվար 5, 2018 22:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի բնակչին:

    Երևան Տոնավաճառ

    2018թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում, քաղաքացին բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ՝ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված:

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

    Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի բնակիչը 2018թ. հունվարի 24-ին` ժամը 12:30-ի սահմաններում, իր երեխայի ծննդյան նպաստն ստանալու նպատակով գնացել է բանկ, որտեղ պարզել է, որ, սահմանված կարգի համաձայն, նպաստն առձեռն չի տրամադրվում և սկսել է բարձրաձայն դժգոհել, ինչի կապակցությամբ բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը նրան դուրս է հրավիրել: Այնուհետև՝ քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ հասանելիք նպաստը չտրամադրելու վերաբերյալ իր պատկերացմամբ կատարված հանցագործության մասին: Ոստիկանության տեսուչն իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված մեկնել է քաղաքացու բնակարան՝ ահազանգն ստուգելու նպատակով: Քաղաքացին, ոստիկաններին մեղադրելով նպաստը չտրամադրելու մեջ, վիճաբանել է և գլխով հարվածել ոստիկանության տեսուչի դեմքին:

    Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

    Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

     

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top