Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    23°
    Home » Լուրեր » Հաշվարկվել է 1․148․086 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

    Հաշվարկվել է 1․148․086 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

    Հաշվարկվել է 1․148․086 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
    Փետրվար 14, 2018 10:58 Լուրեր, Սպորտ A+ / A-

    ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

    Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1․148․086  ՀՀ դրամ:

     

    Մասնավորապես`

    Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

    Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք:

    Քննված վարչական վարույթներով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 864.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

    Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (7 հացենի, 11 բողի, 3 ղաժի, 2 թեղի, 1 կաղնի, 3 այլ տեսակի ծառ) հաշվարկվել է 592.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (2 բոխի, 1 քամատապալ բողի, 1 ուռենի, 1 կաղնի) հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     

    Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

    Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

    Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

     

    Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

    Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

    Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,

    Գեղարքունիք․ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 22 հատ՝ 8.8կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի Մ.Մաշտոցի N 1  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ)։

    Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

    Գեղարքունիք․ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

    Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

    Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

    Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

    Շիրակ․ հողերի վիճակը վատթարացնող աշխատանքների կատարման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

     

    Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

    Երևան․  առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100000 ՀՀ դրամ։

    Ստուգումների արդյունքում

    Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

    Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 263.086 ՀՀ դրամ և նշանակվել՝  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։                  

     

     Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 590.000 ՀՀ դրամ:

    Նման թեմաներ

    scroll to top