Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Հաշվարկվել է 3.569.970 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

    Հաշվարկվել է 3.569.970 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

    Հաշվարկվել է 3.569.970 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
    Մարտ 13, 2018 17:10 Լուրեր A+ / A-

    ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 16 իրավախախտում, 17-ի (14-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

    Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.569.970 ՀՀ դրամ:

    Մասնավորապես`

     

    Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

    Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:

    Քննված վարչական վարույթներով նշանակվել է 1.250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 3.569.970 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

    Լոռի՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.55 խմ փայտանյութ) հաշվարկվել է 183.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպք (2 լորենի, 2 հաճարենի, 5 թխկի, 2 բոխի, 9 կաղնի, 8 սոճի), որից 1 դեպքով հաշվարկվել է 136.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (10.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 215.620 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (69 հատ տարբեր տեսակի ծառեր) հաշվարկվել է 2.914.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     

    Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

    Լոռի՝ ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

    Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքով՝ 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

    Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 120.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

     

    Ընդերքի պահպանության ոլորտ

    Ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

     

    Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

    Կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում․

    Արարատ՝ 3 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 80.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 240.000 ՀՀ դրամ։

     

    Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.056.100 ՀՀ դրամ:

    Նման թեմաներ

    scroll to top