Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » editorial » Հաստատվել է անապահով ընտանիքների գազի և էլէներգիայի սակագների վերանայման նախագիծը

    Հաստատվել է անապահով ընտանիքների գազի և էլէներգիայի սակագների վերանայման նախագիծը

    Հունվար 12, 2017 15:50 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    55

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության 12.01.2017թ. նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի 2016թ. հոկտեմբերի 7-ի՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ հանձնարարականի մասով նախագիծը:

    Նախագծով առաջարկվում է կատարելագործել և հստակեցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև մեծացնել դրանց հասցեականությունը:

    Քանի որ ընտանիքի կողմից տարվա ընթացքում սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, որոշման նախագծով առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում:

    Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017 թվականի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր:

    Նշված ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները:

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

    Նման թեմաներ

    scroll to top