Երկուշաբթի , 27 Մարտ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.04   
  •  EUR   Առք` 515.00   Վաճառք` 530.00   ՀՀ ԿԲ` 523.10   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 488.58   
  •  GBP   Առք` 592.00   Վաճառք` 611.00   ՀՀ ԿԲ` 604.61   
  •  RUB   Առք` 8.32   Վաճառք` 8.58   ՀՀ ԿԲ` 8.44   
  •  GEL   Առք` 185.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 197.97   
outputra5huxgif
Partly Cloudy
Մամուլ
Home » Լուրեր » Հաստատվել է սոցիալապես անապահով ընտանիքների գազի և լույսի սակագնային քաղաքականության վերանայման նախագիծը

Հաստատվել է սոցիալապես անապահով ընտանիքների գազի և լույսի սակագնային քաղաքականության վերանայման նախագիծը

Հունվար 12, 2017 14:56 Լուրեր A+ / A-

45

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության 12.01.2017թ. նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի 2016թ. հոկտեմբերի 7-ի՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ հանձնարարականի մասով նախագիծը:

Նախագծով առաջարկվում է կատարելագործել և հստակեցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև մեծացնել դրանց հասցեականությունը:

Քանի որ ընտանիքի կողմից տարվա ընթացքում սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, որոշման նախագծով առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում:

Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017 թվականի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր:

Նշված ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top