Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    19°
    Home » Բլոգ » Հավաքվեցին 3550 դոլար, 50 եվրո և 820.000 դրամ. Ա. Բախշյան

    Հավաքվեցին 3550 դոլար, 50 եվրո և 820.000 դրամ. Ա. Բախշյան

    Օգոստոս 12, 2017 10:33 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    20840621_1475844435795846_4028796777361602254_n

    Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Երեկ՝ օգոստոսի 11-ին, քույրերիս ու եղբորս նախաձեռնության և ներդրման շնորհիվ կայացավ Հայրենիքում մեր աշխարհասփյուռ ընտանիքի վերամիավորման տոնը, որի համար առիթ հանդիսացավ իմ 70-ամյակը, որն իրականում կլրանա սեպտեմբերի 20-ին:
    Իմ խնդրանքով այս տոնին հրավիրված հարազատներն ու ընկերներն իրենց նվիրատվություներն ուղղեցին «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» ՀԿ-ին: Հավաքվեցին 3550 դոլար, 50 եվրո և 820.000 դրամ:
    Անչափ, անսահման շնորհակալ եմ ու երախտապարտ հրավիրվածներից յուրաքանչյուրին, ովքեր միացան հետևյալ կոչին.

    «ԱՅՍՕՐ ԵՍ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ` ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՈՒ ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԿ-ին:
    ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՆԵՐԻՆ: ԹՈՂ ՄԻ՛ՇՏ ԽԱՂԱՂ ԼԻՆԵՆ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՈՒ ԱՆՓՈՐՁԱՆՔ ԼԻՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»:

    Նման թեմաներ

    scroll to top