Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Հավատալու միջոցով կարելի՞ է քվեարկել ու քաղաքացուն ասել՝ ամեն ինչ նորմալ է

    Հավատալու միջոցով կարելի՞ է քվեարկել ու քաղաքացուն ասել՝ ամեն ինչ նորմալ է

    Հավատալու միջոցով կարելի՞ է քվեարկել ու քաղաքացուն ասել՝ ամեն ինչ նորմալ է
    Ապրիլ 16, 2019 14:15 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ՍԴ դատավոր դառնալու համար մասնագիտական փորձառության պահանջի վերաբերյալ հարց ուղղեց դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին․

    «Ես դիտարկեցի, որ parliament.am-ում տեղադրված են ձեր կողմից գրված և ստորագրված մի դիմում՝ հանրապետության նախագահի անունով, և դրան կից ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ցավոք սրտի, մի մասը գերմաներենով է, ես գերմաներենի չեմ տիրապետում, և այնտեղ կար նաև իմ և ձեր միջև կնքված աշխատանքային պայմանագիրը, ես՝ որպես փաստաբանական դպրոցի տնօրեն։ Այնուամենայնիվ, հաշվարկեցի ժամանակացույցը։ Իմ պատկերացմամբ՝ ամբողջական են այդ փաստաթղթերը, հակառակ դեպքում դուք դա կուսումնասիրեիք ու կարձագանքեիք։ Այնտեղ կազմում է 165 ամիս, իսկ ձեզ այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է 180 ամիս։ Ես ուղղակի մաթեմատիկական հաշվարկ եմ կատարել ու ստացել հանրագումարը ձեր կողմից ներկայացված փաստաթղթերի և բազմապատկել եմ 12 ամիսը 15-ի ու ստացել եմ 180։ Այսինքն՝ այտեղ տեխնիկական վրիպակ դժվար թե լինի»,- հարցրեց Բաղդասարյանը։

    ՍԴ դատավորի թեկնածուն ընդգծեց, որ Բաղդասարյանի փաստաթղթերը թարմ չեն։ «Երկրորդ անգամ ՀՀ նախագահի աշխատակազմի խնդրանքով, ու որքան հասկացա՝ նաև պարոն Միրզոյանի գրության հիման վրա, ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը, նաև գերմաներեն լեզվով աշխատանքային պայմանագրերի թարգմանությունները։ Դուք ունեք ոչ ակտուալ փաստաթղթերը, և ես իմ ներկայացրած փաստաթղթերի վրա նաև տարիներով գրել եմ, թե որտեղ աշխատելու ընթացքում ես քանի տարվա կամ քանի ամսվա մասնագիտական փորձառություն եմ ձեռք բերել։ Կարող եմ դա ձեզ տրամադրել, որ ընդհանրապես կասկած չունենաք»։

    ՍԴ դատավորի թեկնածուի պարզաբանմանը Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց․ «Դուք ուզում եք գնալ, ՍԴ դատավոր դառնալ, և ձեր բանավոր խոսքերից հասկացա, որ դուք նախագահին ներկայացրել եք փաստաթղթեր, որն ամբողջական չի՞ եղել,- հարցադրում արեց պատգամավորը՝ նշելով։ – Հիմա ասում եք՝ հավատացեք իմ խոսքին։ Հավատալու միջոցով կարելի՞ է քվեարկել ու քաղաքացուն ասել՝ ամեն ինչ նորմալ է»։

    Գոռ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև այս դիտարկմանը՝ նշելով․ «Պարո՛ն Բաղդասարյան, ես չասացի՝ հավատացեք իմ խոսքին, ես ասացի, որ ներկայացրել եմ փաստաթղթերը ու պատճեններն էլ ունեմ, կարող եմ տրամադրել։ Ես որքանով հասկացա՝ ձեր խնդիրն այն է, որ դուք ուզում եք իրար հետևից գումարել ու 15 ստանալ։ Ես մասնագիտական փորձառությունը այդկերպ չեմ պատկերացնում։ Այն մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների ամբողջությունն է, հետևաբար՝ մարդը որքան շատ է աշխատել, այնքան ավելի փորձառու է, ու, բացի դրանից, Սահմանադրության 165-րդ հոդվածի նպատակը ՍԴ-ում փորձառու դատավոր ունենալն է, ի վերջո։ Հետևաբար, իմ ներկայացրած աշխատանքային պայմանագրերի հիման վրա իմ աշխատած ժամանակահատվածները եթե գումարեիք, դուք 15 կստանայիք նաև առաջինի դեպքում։ Դուք ուզում եք անպայման իրար հետևից գումարելով ստանալ 15-ը, ես դրա համար նորից լրացուցիչ փաստաթղթեր ուղարկեցի, որպեսզի դուք ձեր պատկերացրած մեկնաբանության պարագայում նույնպես ունենաք 15 տարի։ Այսինքն՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք մեկնաբանում այդ հոդվածը՝ ես բավարարում եմ մասնագիտական փորձառության պահանջը»։


    Նման թեմաներ

    scroll to top