Գլխավոր Լուրեր Լավ լուր դեկրետում գտնվող մայրիկների համար

Լավ լուր դեկրետում գտնվող մայրիկների համար

57
0

Այսօրվա Կառավարության նիստում որոշվեց հավելյալ 77 մլն 334 հազար դրամ հատկացնել «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրին։

Ընթացիկ տարում առ՝ 01.06.2019թ. դրությամբ ծրագրում ընդգրկված շահառուների թիվը կազմել է 267 անձ, իսկ նախորդ տարվանից ընդգրկված անձիք 389 են, ընդամենը 656 անձ, որի համար փաստացի ծախսված ֆինանսական միջոցների չափը կազմել է 154 մլն 554 հազ. դրամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվանից ընդգրկված 389 անձանց ֆինանսավորումը կշարունակվի, և ինը ամիսների ընթացքում ծրագրում կընդգրկվեն ևս 93 անձիք (360 նախատեսված անձ — 267 ծրագրում ընդգրկված անձիք), ուստի ծրագրի ինը ամիսների կատարողականի համար կպահանջվի լրացուցիչ գումարների ներգրավում: