Գլխավոր Բլոգ Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել

4
0

Այսօր ժամը 15։00-ի սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։
Բարեկամավան համայքի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում՚ Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00ի սահմաններում։  Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում»։