Երկուշաբթի , 10 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » ժամանց » Հայ աղջիկը հնդկական գեղեցկության մրցույթում

    Հայ աղջիկը հնդկական գեղեցկության մրցույթում

    Հայ աղջիկը հնդկական գեղեցկության մրցույթում
    Փետրվար 12, 2018 11:43 ժամանց, Շոու-բիզ A+ / A-

    Մարտի 15-27-ը Հնդկաստանում կանցկացվի Miss Supermodel Worldwide մրցույթը, որին կմասնակցեն 52 երկիր ներկայացնող մասնակիցներ։ Այն հեղինակավոր միջազգային մրցույթ է, որն անցկացվում է Rubaru Group-ի կողմից։ Միջազգային մրցույթը նախկինում կոչվել է Miss Supermodel International։ Այս տարի տվյալ մրցույթում Հայաստանը կներկայացնի 23-ամյա Անաստասիա Վիվտաշը։ Մենք զրուցեցինք Miss Supermodel Worldwide միջազգային գեղեցկության մրցույթի ազգային տնօրեն, Miss Armenia Cosmopolitan World 2017, ֆոտոմոդել Յանա Գրիգորյանը։

    Երևան Տոնավաճառ

    Նա մեզ պատմեց, որ մրցույթն ունի չորս տարվա պատմություն։ Յանան անձամբ է քասթինգի միջոցով ընտրել մասնակցին, որը կներկայացնի Հայաստանը։ Անաստասիայի հայրը հայ է, մայրը՝ հրեա։ Նա 23 տարեկան է, ունի 173 սմ հասակ։ Եթե անգամ Անաստասիան մրցույթում որևէ տեղ չզբաղեցնի, կստանա աշխատանքային առաջարկներ կամ որեւէ տիտղոս։ Սա նրա առաջին միջազգային գեղեցկության մրցույթն է։ Ներկայումս աղջիկը սովորում է Թատրոնի և կինոյի պետական ինստտուտում, 2.5 տարի է, ինչ զբաղվում է մոդելային կարիերայով։ Յանան համարում է, որ Անաստասիայի հաղթանակի շանսերը բարձր են։ Սեփական փորձից ելնելով, Յանան պատմեց, որ գեղեցկության մրցույթին մասնակցելը ծանր աշխատանք է։ Անհրաժեշտ է սթրեսադիմացկունություն ունենալ, ճիշտ ներկայանալու կարողություն է պետք ինչպես եզրափակիչ փուլում, այնպես էլ ողջ մրցույթի ընթացքում։ Անհրաժեշտ է միշտ ժպտալ, չնայած այն բանին, որ ողջ մրցույթի ընթացքում նորմալ չես քնում ու ողջ օրը բարձրակրունկներով ես։

    Հնարավոր է Յանան եւս մեկնի Հնդկաստան, նա Բոլիվուդում որպես երգչուհի աշխատելու հրավեր է ստացել։


    Նման թեմաներ

    scroll to top