Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել

    Հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել

    Հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել
    Փետրվար 28, 2019 23:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները կատարել են թոքի զարկերակի ստենտավորում:  Այս մասին  տեղեկացրին բժշկական կենտրոից։

    Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հիվանդը 35 տարեկան է, 4 տարի գանգատվել է սրտի եւ թոքի խնդիրներից, եղել հանրապետության, նույնիսկ արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Գերմանիայում 1,5 տարի բուժվելուց հետո  խնդիրները չեն վերացել:

    Հիվանդությունն ախտորոշվել է  «Էրեբունի» ԲԿ սրտաբանանական կլինիկայում:  Պարզվել է, որ հիվանդի մեկ թոքի զարկերակը կրիտիկական ձեւով խցանված է, մյուս թոքի զարկերակը՝ ամբողջովին փակված:

    Թեեւ միջամտությունը ռիսկային էր, սակայն սրտաբանների թիմը  որոշել է ռիսկի գնալ եւ կատարել ստենտավորումը: Միջամտությունը բացառիկ է նախ դեպքերի հազվադեպ լինելու պատճառով, բայի այդ,  Հայաստանում մինչ օրս չի եղել նման միջամտություն:

    Հիվանդն արդեն լավ է, պատրաստվում է դուրսգրման, նրա բոլոր գանգատները վերացել են»:


    Նման թեմաներ

    scroll to top