Գլխավոր Լուրեր Հայ երեխան Թուրքիայում մահմեդականություն է ընդունել

Հայ երեխան Թուրքիայում մահմեդականություն է ընդունել

1
0

Արթուր անունով 13-ամյա հայ մի տղա (լուսանկարում) թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել է իր կրոնն ու անունը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ Արթուրն ընտրել է Նիհաթ մահմեդական անունը: Այդ մասին հայտարարվել է մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի առթիվ հեռարձակվող տոնական հաղորդումներից մեկի ժամանակ:

Թուրք կրոնավորը տղային հարցնում է՝ պատրա՞ստ ես իսլամ ընդունել, տղան պատասխանում է՝ այո՛: Նա տղային տեղեկացնում է, որ խոսել է նրա ընտանիքի հետ, վերջինս համաձայն է այս որոշմանը: Հաղորդման ընթացքում նա նաև տղային ասում է, որ իսլամ ընդունելուց հետո նրա բոլոր մեղքերը կմաքրվեն:

Եթերում հնչող նրանց երկխոսության մեջ թուրք կրոնավորը տղային կրկնել է տալիս հետևյալ արտահայտությունները. «Աստված մեծ է: Մուհամեդն Աստծո մարգարեն է»: SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ հայ տղան որոշ ժամանակ հաճախել է Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանը, որտեղ սովորում են Թուրքիայում աշխատող և ապրող հայ երեխաները: