Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    17°
    Home » Լուրեր » Հայ ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

    Հայ ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

    Հայ ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
    Օգոստոս 10, 2018 12:52 Լուրեր, Հասարակություն, Սպորտ A+ / A-

    Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3֊րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։

    Այսօր՝ օգոստոսի 10-ին, 3 մ սինքրոն ոստնակացատկում հանդես է գալու Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրների զույգը, իսկ օգոստոսի 12-ին մրցահարթակ դուրս կգան Լև Սարգսյանը և Վարտան Բայանդուրյանը (10 մ աշտարակացատկ):

    Ջրացատկի ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան, Լև Սարգսյան, Վարտան Բայանդուրյան կազմով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top