Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Հայ մարզիկները հաղթանակ են տարել թուրք բռնցքամարտիկների նկատմամբ

    Հայ մարզիկները հաղթանակ են տարել թուրք բռնցքամարտիկների նկատմամբ

    Հայ մարզիկները հաղթանակ են տարել  թուրք բռնցքամարտիկների նկատմամբ
    Սեպտեմբեր 13, 2018 11:57 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնող 6 բռնցքամարտիկներից 5-ը մեկնարկել են հաղթանակներով:

    Հայ մարզիկներից 4-ը հաղթանակ են տարել  թուրք բռնցքամարտիկների նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովը հաղթել է գանացի մարզիկին:

    Նշենք, որ այսօր տեղի կունենան քառորդ եզրափակչի մենամարտերը և պայքարը կսկսի նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով նույնպես կմրցի թուրք բռնցքամարտիկի հետ:

    Ստամբուլում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորա Մարգարյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը՝ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top