Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը. Փհենչհան-2018

    Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը. Փհենչհան-2018

    Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը. Փհենչհան-2018
    Փետրվար 8, 2018 17:33 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Այսօր Հարավային Կորեյաում կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Շուտով օլիմպիական կրակը կհասնի վերջին կանգառ՝ Փհենչհանի «Օլիմպիական ստադիոն» ու կազդարարի Խաղերի սկիզբը:

    Փհենչյան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Մեր թիմն արդեն մի քանի օր է Փհենչհանում է: Մարզիկները հարմարվում են մրցավայրին, ժամային փոփոխությանը, եւ վերջին մարզումներն անում գլխավոր մեկնարկից առաջ:

    Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը: Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.

    Կատյա Գալստյան — սպրինտ, փետրվարի 13, 12:30 (Երեւանի ժամանակով)

    Միքայել Միքայելյան — սպրինտ, փետրվարի 13, 13:05

    Կատյա Գալստյան — 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, 10:30

    Միքայել Միքայելյան — 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, 10:00

    Աշոտ Կարապետյան — հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, 05:15

    Աշոտ Կարապետյան — հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, 05:15

    23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին:

    Նման թեմաներ

    scroll to top