Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն եվրագավաթների և Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումները

    Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն եվրագավաթների և Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումները

    Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն եվրագավաթների և Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումները
    Հուլիս 10, 2018 16:59 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի գալիք հանդիպումները:

    Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հունիսի 10-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) – «Վիդեոտոն» (Հունգարիա) առաջին հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը: Մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Չորրորդ պաշտոնյան է Սուրեն Բալիյանը:
    Հայաստանի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի հուլիսի 19-ին կայանալիք «Գզիրա» (Մալթա)-«Ռադնիչկի» (Սերբիա) Եվրոպա Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումը: Բալիյանին օգնելու են Էրիկ Արևշատյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կատարելու է Արտակ Սիմոնյանը:
    Հուլիսի 17-ին Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում ֆիննական ՀԻԿ-ն ընդունելու է Ֆարերյան կղզիները ներկայացնող «Վիկինգուրին»: Այդ հանդիպման տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը:
    Հուլիսի 16-29-ը Ֆինլանդիայում կայանալու է Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարը: Մրցաշարի տեսուչներից մեկը լինելու է ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:

    Նման թեմաներ

    scroll to top