Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ

    Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ

    Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ
    Հուլիս 20, 2019 14:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայ պատանի մաթեմատիկոսները երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ են նվաճել Լոնդոնում անցկացված մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

    «Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, եւ արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին եւ նրանց մարզիչներին:

    Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից»,-  նշել է նա:


    Նման թեմաներ

    scroll to top