Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայ փրկարարները Գոմելում մասնակցել են միջազգային հավաքի

    Հայ փրկարարները Գոմելում մասնակցել են միջազգային հավաքի

    Հայ փրկարարները Գոմելում մասնակցել են միջազգային հավաքի
    Հուլիս 16, 2019 19:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բելառուսի Գոմել քաղաքում հուլիսի 4-13-ն անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքը: Ինչպես  տեղեկացրին ԱԻՆ-ից, հավաքին մասնակցել են 11-17 տարեկան պատանի հրշեջ-փրկարարների 15 թիմեր՝ 14 երկրներից. Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Արաբական Էմիրություններից, Լեհաստանից, Ռուսաստանից (2 թիմ), Սերբիայից, Ուզբեկստանից և Ուկրաինայից:

     Թիմերն իրենց ուժերը չափեցին «Այցեքարտ», «Բիլբորդ», «Հրշեջ փոխանցումավազք», «Առաջին օգնության ցուցաբերում», «Սպորտլանդիա» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում:

    Հայաստանը ներկայացնող 7 պատանի հրշեջ-փրկարարներից կազմված թիմը «Սպորտլանդիա» մրցաձևում գրավեց երկրորդ, իսկ «Այցեքարտ», «Առաջին օգնության ցուցաբերում» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում երրորդ հորիզոնականը՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով հինգերորդ տեղը:

    «Տաղանդներ» արտամրցութային մրցույթում Նանե Ասատրյանն ասմունքում զբաղեցրեց առաջին, իսկ ջութակի մրցույթում՝ երկրորդ տեղը: Սերյոժա Հովսեփյանը հավասարը չունեցավ աճպարարության մրցաձևում:


    Նման թեմաներ

    scroll to top