Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Լուրեր » Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Հայաստանի առաջնությունում

    Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Հայաստանի առաջնությունում

    Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Հայաստանի առաջնությունում
    Հունվար 13, 2018 12:13 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները:

    Տղամարդկանց պայքարում հաղթանակներ տոնեցին Կարեն Գրիգորյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Փաշիկյան-Գաբուզյան, Սարգսյան- Պետրոսյան, Մ. Պետրոսյան-Մարտիրոսյան պարտիաները:

    Կանանց պայքարի անդրանիկ տուրում դրական արդյունքի հասան Մարիա Գևորգյանը, Մարիա Կուրսովան, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Ոչ-ոքի գրանցվեց Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան պարտիայում: Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը: Այս տարի Հայաստանի առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունի Տիգրան Պետրոսյանը (2606):

    Նման թեմաներ

    scroll to top