Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը

    Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը

    Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը
    Փետրվար 13, 2018 16:20 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Մարտի 17-28-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը (շվեյցարական մրցակարգ, 11 տուր), որին, ըստ նախնական տվյալների, կմասնակցի 31 երկրի 280 շախմատիստ:

    Հայաստանը կներկայացնի 33 շախմատիստ, այդ թվում` տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը և այլոք:

    Առաջնությունում հանդես կգան նաև կանանց ազգային հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը:

    Նման թեմաներ

    scroll to top