Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    10°
    Home » Լուրեր » Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների

    Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների

    Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների
    Մայիս 15, 2018 15:54 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է  Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այն կյանքի կկոչվի, եթե HDP-ն հաղթի հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում. այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

    Վերոնշյալ ծրագրի հեղինակն է Սելահհաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է HDP-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Նա 2016 թվականից կալանավորված է և այժմ բանտում է։

    Ծրագրում խոսվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում իրականացվելիք քայլերի և փոփոխությունների մասին։

    Արտաքին քաղաքականության վերաբերյալ  հատվածում խոսվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին:

    «Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական արգելքը (էմբարգո) վերացվելու է, տնտեսական ոլորտում իրականացվելու են անհրաժեշտ քայլեր, զարգացվելու են քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների։ Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,- ասված է ծրագրում։

    Հիշեցնենք, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր է նաև հայազգի Գարո Փայլանը, ով արդեն 18 ամիս` փորձում էր տեսակցել կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին և Թուրքիայի արդարադատության նախարարը միայն 18 ամիս հետո բավարարեց Դեմիրթաշին տեսակցելու նրա դիմումը:

    Աղբյուր`    Mynet

    Նման թեմաներ

    scroll to top