Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Հայ-թուրքական սահմանը հատելու փորձ

    Հայ-թուրքական սահմանը հատելու փորձ

    Հայ-թուրքական սահմանը հատելու փորձ
    Նոյեմբեր 8, 2018 11:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել:

    Երևան Տոնավաճառ

    Նախնական տվյալներով սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր՝ անձնական իրերով և գումարով:

    Նրանք բացատրել են, որ կյանքի լավագույն պայմանների որոնման նպատակով Հայաստան են եկել, որպեսզի հետագայում Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնեն ԵՄ անդամ երկրներ:

    Ձերբակալված քաղաքացիները փոխանցվել են կոմպետենտ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու համար:

     


    scroll to top