Գլխավոր Լուրեր Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է

4
0

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի OQ 771 QO համարանիշի BA 287 Լ կցորդիչով բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: