Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի՛ համարեք․ պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

    Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի՛ համարեք․ պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

    Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի՛ համարեք․ պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուին
    Ապրիլ 16, 2019 13:32 Իրավական A+ / A-

    ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչը կարող է նրան բերել Հայաստան:

    «Ես վերադառնալու եմ Գերմանիա, որովհետև ունեմ աշխատանքային պայմանագրեր ու պարտավոր եմ պատշաճ կատարել իմ աշխատանքային պարտավորությունները: Բայց բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեմ՝ կկարողանամ իմ մասնագիտական գիտելիքներով ու փորձառություններով օգտակար լինել իմ երկրին, կվերադառնամ»,- ասաց Հովհաննիսյանը:

    «Պարո՛ն Հովհաննիսյան, Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի՛ համարեք»,- խորհուրդ տվեց Գրիգորյանը:

    ՍԴ դատավորի թեկնածուն արձագանքեց, որ հեշտ չէ՝ վերցնել ու եզրափակել կյանքը ու փորձել զրոյից նոր կյանք սկսել՝ պնդելով, որ իր ձևակերպումը սխալ է ընկալվել։


    Նման թեմաներ

    scroll to top