Գլխավոր Լուրեր Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի

5
0

Մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Այս մասին իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Դեսպանը նշեց, որ հայկական կողմի հետ քննարկում են այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը։

Սվիտալսկիի խոսքով` նշանակալիորեն մեծացել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մակարդակը: Դեսպանը նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունն ավելացվել է:

Դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով, հարցվածների 92%-ը նշել է, որ ՀՀ- ԵՄ հարաբերությունները ճիշտ եւ լավ ուղու վրա են: