Գլխավոր Լուրեր Հայաստան-ԵՄ խորհրդի 2-րդ նիստը՝ Բրյուսելում

Հայաստան-ԵՄ խորհրդի 2-րդ նիստը՝ Բրյուսելում

1
0

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ մեկնարկում է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը»,- գրել է Նաղդալյանը: