Գլխավոր Լուրեր Հայաստանը և Մալթան կստորագրեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Հայաստանը և Մալթան կստորագրեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

4
0

Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպմանը կստորագրվի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր: Այս մասին հունիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում ասաց Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան:

«Այն արդեն վերջնական տեսքի է բերվել մեր տեխնիկական անձնակազմերի կողմից, ուստի հաջորդ քայլը կլինի այդ համաձայնագրի ստորագրումը»,- նշեց Աբելան:

Նա կարևորեց նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատումը:

«Գուցե այն բացվի հաջորդ տարի։ Մենք Հայաստան հասնելու համար եկել ենք մի ամբողջ օր: Իրականում թռիչքն այստեղ ընդամենը 4 ժամ կտևեր»,- նշեց Կարմելո Աբելան: