Գլխավոր Լուրեր Հայաստանը հարուստ է տաղանդներով, և դա պետք է պահպանեք. ՄՊՀ ռեկտոր

Հայաստանը հարուստ է տաղանդներով, և դա պետք է պահպանեք. ՄՊՀ ռեկտոր

4
0

Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղը մեծ ապագա ունի, այն ավելի մեծ առաջընթաց կունենա, որովհետեւ Հայաստանը շատ հարուստ է տաղանդներով։ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին այս մասին ասաց երեւանյան մասնաճյուղում առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Հայաստանը շատ հարուստ է տաղանդներով, և դա պետք է պահպանեք, որովհետև ժողովրդի ուժը, պետության ուժը, ձեր երկրի ուժը հենց տաղանդավոր մարդկանց մեջ է։ Եվ եթե բոլորին հիշենք, ապա դա մարդկանց անվերջ բազմություն կլինի։ Պահպանեք մասնաճյուղը, աճեք եւ հասեք նոր հաջողությունների»,- ընդգծեց ռեկտորը:

Շրջանավարտներին դիպլոմների հանձնմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ շրջայց կատարեց համալսարանի տարածքում, պուրակում տնկեց անվանական եղևնի, այնուհետև մասնակցեց առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությանը: