Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հայաստանը ՄԻԵԴ-ում տանուլ է տվել հերթական գործը

    Հայաստանը ՄԻԵԴ-ում տանուլ է տվել հերթական գործը

    Հայաստանը ՄԻԵԴ-ում տանուլ է տվել հերթական գործը
    Փետրվար 3, 2018 20:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  Եվգենյա Ֆիդանյանն ընդդեմ Հայաստանի գործով   վճռվել է հայցվորին  վճարել 19 հազար եվրոյից ավելի:Որոշվել է, որ տեղ է գտել Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում՝ դատաքննության արդար իրավունքի մասին, ինչպես նաեւ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

    Ֆիդանյանը դատարան է դիմել այն բանից հետո, երբ 2009 թվականին նրան որոշել են Պետական եկամուտների կոմիտեից աշխատանքից ազատել: Վարչական դատարանը ճանաչել է հայցվորի իրավունքները եւ որոշել, որ ՊԵԿ-ը պետք է նրան իր պաշտոնում վերականգնի եւ նրան վճարի միջին աշխատավարձ ազատման պահից մինչեւ այն պահը, երբ Ֆիդանյանը կվերականգնվի իր պաշտոնում: Հայցվորին վճարվել է 1,197,748 դրամ: Սակայն 2010 թվականի փետրվարից ոչ մի գործողություն չի կատարվել դատարանի որոշումը հետագայում կատարելու համար:

    Այսպիսով, ՄԻԵԴ-ը որոշել է, որ կառավարությունը պետք է հայցվորին 14 165 եվրո վճարի որպես նյութական վնասի փոխհատուցում, 3600 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 1300 եվրո դատական ծախսերի դիմաց:

    Նման թեմաներ

    scroll to top