Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանը դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է. նախարար

    Հայաստանը դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է. նախարար

    Հայաստանը դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է. նախարար
    Հուլիս 23, 2019 15:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    Նախարար Բադասյանը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է, այնուհետև ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:

    ՄԱԶԾ մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ առաքելության համար մեծ պատիվ է աջակցել դատաիրավական բարեփոխումներին, որը Հայաստանի զարգացման գործում ամենաառանցքային նշանակությունն ունեցող ոլորտն է: ՄԱԶԾ մշտական համակարգողը վստահություն է հայտնել, որ նոր Կառավարությունն իրապես կկարողանա բարեփոխել և բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը: Դմիտրի Մարիյասինը նաև կարևորել է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ իրականացումը՝ ուղղված պետական մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

    Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրյա ներդրողի համար դատական համակարգը վստահելի ու արժանահավատ դարձնելն է: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրումը:

    Դմիտրի Մարիյասինը վերահաստատել է ՄԱԶԾ-ի՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:


    Նման թեմաներ

    scroll to top