Գլխավոր Լուրեր Հայաստանը, որպես անվտանգ երկիր, բարելավել է իր դիրքերը. GLOBAL PEACE INDEX 2019

Հայաստանը, որպես անվտանգ երկիր, բարելավել է իր դիրքերը. GLOBAL PEACE INDEX 2019

2
0

Խաղաղասիրության 2019 թվականի գլոբալ ինդեքսի շրջանակներում որոշվել են աշխարհի ամենավտանգավոր եւ ամենաանվտանգ երկրները։

Հայաստանն ընդգրկվել է խաղաղասիրության՝ 163 երկրներից կազմված աղյուսակում՝ անցյալ տարվա համեմատությամբ իր դիրքերը բարելավելով երեք կետով՝ զբաղեցնելով 118-րդ հորիզոնականը։

Վարկանիշային աղյուսակը կազմում են՝ հաշվի առնելով երկրի որակական եւ քանակական 23 ցուցանիշ։

Ամենախաղաղ եւ ապահով երկիրների տասնյակում առաջինն Իսլանդիան է, ապա՝ Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան, Չեխիան։

Հայաստանի տարածաշրջանային հարևան երկրներից Թուրքիան 152-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 130-րդ, Իրանը՝ 139-րդ, իսկ Վրաստանը՝ 99-րդ:

Ռուսաստանը մեկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 154-րդ հորիզոնականը։

Ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել Աֆղանստանը, Սիրիան, Հարավային Սուդանը, Եմենը եւ Իրաքը։