Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»

    Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»

    Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»
    Հունվար 12, 2019 10:13 editorial, Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանու­թյունները ստեղծում են միջգե­րատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական եւ օսական սահ­մանային անցակետերում ապ­րանքաշրջանառության մոնիտորինգին:

    Հանձնաժողովը ղե­կավարելու է Եկամուտների պե­տական ծառայության փոխնախագահը:

    Նախորդ տարվա նո­յեմբերի 30-ին Վրաստանը փո­խանցել է շվեյցարական ՏGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ:

    Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տեւելու է 3 ամիս:

    Կարելի է ենթադրել, որ ժամանակաշրջանի ավարտից հետո՝ փետրվարի վերջից, սահմանային անցակետերը, ի վերջ կսկսեն գործել, եւ Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:


    Նման թեմաներ

    scroll to top