Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Sunny
17°
Home » Լուրեր » Հայաստանը Ռուսաստանից ևս 100 մլն դոլարի զենք կգնի. B24.am

Հայաստանը Ռուսաստանից ևս 100 մլն դոլարի զենք կգնի. B24.am

Հոկտեմբեր 12, 2017 21:12 Լուրեր, Միջազգային A+ / A-

2017AM-Iskander_Yerevan_732830325

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարություն համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր ժամանակակից սպառազինության և տեխնիկայի` ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Ավելին՝ այստեղ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top