Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հայաստանը շատ լուրջ և հուզիչ զգացմունքներ է առաջացնում ֆրանսիացիների մոտ. Մակրոն

    Հայաստանը շատ լուրջ և հուզիչ զգացմունքներ է առաջացնում ֆրանսիացիների մոտ. Մակրոն

    Հայաստանը շատ լուրջ և հուզիչ զգացմունքներ է առաջացնում ֆրանսիացիների մոտ. Մակրոն
    Հոկտեմբեր 11, 2018 12:28 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց, ապա շնորհավորեց Հայաստանին՝ գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար:

    Երևան Տոնավաճառ

    «Դուք գիտեք, թե ինչ կարևոր տեղ է գրավում ձեր երկիրը ֆրանսիացիների սրտերում: Հայաստանը շատ լուրջ և հուզիչ զգացմունքներ է առաջացնում ֆրանսիացիների մոտ: Ֆրանսիան և ֆրանկոֆոնիան խորհրդանշվում էին նաև մի ձայնով, երգի հսկա տաղանդով, ով երգում էր մեր երջանկությունները, մեր դժբախտությունները մի թախիծով, որը հատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց: Նա հայ էր և երգում ու պահպանում էր հայկականությունը. նա Շառլ Ազնավուրն էր»,- նշեց Մակրոնը:

    Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի ընտանիքում բոլորն այնքան բազմազան են, բայց միևնույն ժամանակ՝  միասնական. «Մենք մի ընտանիք ենք, որ այսօր տարբեր մայրցամաքներից բոլորս հավաքվել ենք Հայաստանում: Մենք բոլորս, պատկանելով այդ ընտանիքին, մեր աստվածների անունները նույնը չեն, ոմանք նույնիսկ չեն հավատում աստծուն, մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար, այս ընտանիքը շատ բազմազան է, բայց ամեն դեպքում միասնական է, համախմբված մի լեզվի շուրջ, մենք իրար հասկանում ենք, և այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է»:


    Նման թեմաներ

    scroll to top