Գլխավոր Լուրեր Հայաստանը վավերացրեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի փոխադարձաբար վերացման համաձայնագիրը

Հայաստանը վավերացրեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի փոխադարձաբար վերացման համաձայնագիրը

4
0

Այսօր Կառավարության նիստի օրակարգում ներառված էր նաև Հայաստանի և Չինաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին նախագիծը։

Կառավարությունը հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: