Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել

    Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել

    Ապրիլ 21, 2017 12:57 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    887641

    Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել և վստահ է, որ տարածաշրջանն այլ ապագա չի կարող ունենալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե պաշտպանության նախարարության կողմից «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերն առաջ քաշելուց հետո հանրության մոտ մտահոգություններ են հնչում, թե Հայաստանը հրաժարվել է խաղաղությունից և գնում է հասարակությունն ավելի ռազմականացնելու ճանապարհով:

    «Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել, մենք շարունակում ենք մնալ խաղաղության ջատագով և վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի: Սակայն, սրա հետ մեկտեղ, անկախ ամեն ինչից, մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր անվտանգությունը բարձր մակարդակի վրա լինի»,­- նշեց նախարարը:

    Նա հավելեց, որ իր առաջարկած ծրագրերը չեն ենթադրում հասարակության ռազմականացում: Նախարարը հստակեցրեց, որ այդ ծրագրերը չեն ենթադրում զինծառայողների թվի ավելացում, դրանք լինելու են կամավոր և ոչ թե պարտադիր:

    Նման թեմաներ

    scroll to top