Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հայաստանը զենքի ներմուծման համար ծախսել է 124 մլն դոլար

    Հայաստանը զենքի ներմուծման համար ծախսել է 124 մլն դոլար

    Հայաստանը զենքի ներմուծման համար ծախսել է 124 մլն դոլար
    Մարտ 13, 2018 13:54 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ստոկհոլմի աշխարհի հիմնախնդիրներն ուսումնասիրող միջազգային ինստիտուտը (SIPRI) երկուշաբթի օրը 2013-2017 թթ.  ժամանակաշրջանում զենքի համաշխարհային վաճառքի վիճակագրության նոր զեկույց է հրապարակել։

    Երևան Տոնավաճառ

    Համաձայն հրապարակված տեղեկատվության` Հայաստանը զենքի ներմուծման ծավալներով 2016-2017 թթ. զբաղեցնում է աշխարհում 54-րդ հորիզոնականը։

    Նշվում է նաեւ, որ Հայաստանը երկու տարվա ընթացքում ներմուծել է 124 մլն դոլարի զենք, ընդ որում, 100 տոկոսով ներմուծված միայն Ռուսաստանից։

    «2016-2017թթ Հայաստանը ներմուծել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգ, 200 միավոր «Վերբա» ПЗРК եւ հակատանկային հրթիռային համալիրներ «Կոռնետ» 9M133»,- ասվում է զեկույցում։

    SIPRI-ի զեկույցում Ադրբեջանը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը։ 2 տարվա ընթացքում այդ երկիրը ներմուծել է 551 մլն դոլարի զինամթերք՝ հիմնականում Իսրայելից եւ Ռուսաստանից։

    Շուկայում զենքի արտահանման լիդերները, զեկույցի համաձայն, մնում են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը. ԱՄՆ-ինը շուրջ 34%, Ռուսաստանինը՝ 22%։


    scroll to top