Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    13°
    Home » Լուրեր » Հայաստանի արտաքին պարտքը 100 միլիոն դոլարով ավելացավ. ԱԺ-ն հաստատեց

    Հայաստանի արտաքին պարտքը 100 միլիոն դոլարով ավելացավ. ԱԺ-ն հաստատեց

    Հայաստանի արտաքին պարտքը 100 միլիոն դոլարով ավելացավ. ԱԺ-ն հաստատեց
    Դեկտեմբեր 6, 2017 10:19 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ  Ազգային ժողովն այսօր միաձայն հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր:

    Նշենք, որ նախագծով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

    Հայկական կողմը վճարելու է վարկի 10 տոկոսը և օգտագործելու է վարկը 2018-2022 թվականներին, վարկի առաջին վճարումը կատարվելու է 2023 թվականին:

    scroll to top