Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Հայաստանի արտաքին պարտքը նվազել է

    Հայաստանի արտաքին պարտքը նվազել է

    Հայաստանի արտաքին պարտքը նվազել է
    Հուլիս 31, 2018 17:07 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Հայաստանի պետական պարտքը նվազման միտում է դրսևորում: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 704.240 մլն դոլար: Մայիս ամսի համեմատ հունիսին պետական պարտքը նվազել է 50.243 մլն դոլարով: Նախորդ տարեվերջի համեմատ ևս նվազում է արձանագրվել՝ 2017-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 774.604 մլն դոլար:

    Այդ թվում՝ արտաքին պարտքը ևս նվազում է: Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 449.200 մլն դոլար, որը մայիսի համեմատ նվազել է 45.065 մլն դոլարով: Նախորդ տարեվերջին արտաքին պարտքի ցուցանիշը կազմել էր 5 մլրդ 494.905 մլն դոլար:

    scroll to top