Գլխավոր Լուրեր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Ֆուտբոլի ակադեմիա

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Ֆուտբոլի ակադեմիա

7
0

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին և 11-ին անցկացնելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրի հանդիպումները:

Մեր ընտրանին հյուրընկալելու է Լիխտենշտեյնին, ապա Աթենքում մրցելու է Հունաստանի հավաքականի հետ:

Արդեն տեղեկացրել ենք, որ այս խաղերին նախապատրաստվելու համար մարզական հավաքը մեկնարկում է այսօր:

ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես են հավաքականի ֆուտբոլիստները ժամանակում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

Հավաքականի հայտացուցակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: