Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 644.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Հայաստանի բանկերն ամենաքիչ հարկերն են վճարում

Հայաստանի բանկերն ամենաքիչ հարկերն են վճարում

Սեպտեմբեր 13, 2017 14:02 Լուրեր, Տնտեսական A+ / A-

1234

Խորհրդարանում քննարկվում է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Օրենսդիր մարմնի անդամներն անդրադարձան բանկերի գործունեությանն ու գերշահույթներ ստանալուն:
Վայոց ձորի նախկին մարզպետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ Հայաստանում երբեք լողացող փոխարժեքը քաղաքացու օգտին չէ:
Օրենսդիր մարմնի անդամին մտահոգում է բանկերի գերշահույթ ստանալու քաղաքականությունը: ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին պատգամավորը հարցրեց՝ մինչեւ ե՞րբ է այս ամենը շարունակվելու, ե՞րբ են բանկերը դառնալու մեր պետության գործընկերը, հիմա բանկերը գործում են բիզնես շահի տեսանկյունից: «Կարծում եմ՝ ի տարբերություն մյուս երկրների, մեր բանկերն ամենաքիչ հարկեր են վճարում: Ոչ մի սոցիալական ծրագիր բանկերը չեն իրականացնում: Միայն ժողովրդի վերջին կոպեկը թալանեն ու իրենց բանկային պայմանագրերում ծիծաղելի պայմաններ առաջարկեն»,- հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի անդամը:
Սերգեյ Բագրատյանը ծիծաղելի համարեց այն հայտարարությունը, թե 7 օր քաղաքացին կարող է ծանոթանալ բանկի հետ կնքվելիք պայմանագրին: «Որեւէ մեկս 7 օր պայմանագիր չի նայի ու չի ստորագրի: Բոլորիս էլ սեղանի վրա ստիպում են շուտ ստորագրել: Ասում են՝ շուտ արա, բանկն ուշացավ, գործը փակվեց: Հոգեբանական այնպիսի ճնշում են գործադրում, որ քաղաքացին ստիպված ստորագրում է, հույս ունենալով, որ բանկը խաբեությամբ չի զբաղվի: Բայց ժամանակը ցույց տվեց, որ մեր քաղաքացիները խաբվեցին: Մի ամբողջ գյուղ երաշխավորագիր է տվել բանկին մեկի համար, ու հիմա նրանց բոլորի հաշիվները կալանքի տակ են: Պետք է զսպենք բանկերի ախորժակը»,- ավարտեց իր խոսքը պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top