Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել. Հետք

    Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել. Հետք

    Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել. Հետք
    Փետրվար 8, 2018 23:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Hetq.am-ը գրում է.

    Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին խոստացավ 2040 թվականին հանրապետության բնակչության թիվը առնվազն 4 միլիոնի հասցնել, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ բնակչությունը շարունակում է նվազել և 4 միլիոնի հասնելու միտումներ բացարձակ չունի:

    2017-ի հունվարի 1-ից մինչ այս տարվա նույն ժամանակահատված՝ Հայաստանի բնակչությունը նվազել է 13 200-ով: 2017-ի հունվարի 1-ի 2 միլիոն 986 հազար մարդու փոխարեն, այս տարվա հունվարի 1-ին հանրապետությունում հաշվառվել է 2 միլիոն 972 հազար մարդ:

    Հանրապետությունում բնակչությունը միայն 6000-ով աճել է Երևանում, հանրապետության մնացած մարզերում բնակչությունը նվազել է. կամ այդ մարզերի բնակչության որոշ հատվածի հոսք է եղել Երևան, կամ էլ նրանք արտագաղթել են:

    Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ին գյուղական համայնքներում հաշվառվել է 1 միլիոն 77 հազար մարդ, իսկ քաղաքային համայքներում՝ 1 միլիոն 895 հազար մարդ: Մինչդեռ 2017-ին գյուղական բնակչության թիվը 1 միլիոն 84 հազար էր, իսկ քաղաքային համայնքներում՝ 1միլիոն  901 հազար մարդ:

    Հանրապետության բնակչությունը նվազել է թե՛ գյուղական և թե՛ քաղաքային համայնքներում:

    Եթե առանձնացված անդրադառնանք բնակչության թվաքանակին հանրապետության տարածքով, ապա բնակչությունը մեծ մասամբ կենտրոնացված է մայրաքաղաքում, ապա Արմավիրի մարզում, որտեղ հաշվառվել է 265 հազար մարդ: Վայոց ձորը կրկին մնացել է հանրապետության ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը, որտեղ հաշվառվել է 49 հազար մարդ:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

    Նման թեմաներ

    scroll to top