Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանի դատական համակարգը սովոր է աշխատել հրահանգավորման պայմաններում

    Հայաստանի դատական համակարգը սովոր է աշխատել հրահանգավորման պայմաններում

    Հայաստանի դատական համակարգը սովոր է աշխատել հրահանգավորման պայմաններում
    Փետրվար 12, 2019 14:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վերջին 10 ամիսներին ՀՀ Կառավարությունը դատական իշխանության անկախության առումով հաջողություններ է գրանցել: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Նոր կառավարության սկզբունքն է՝ չմիջամտել դատական համակարգի գործերին: Մեր պատկերացմամբ՝ դատական համակարգի անկախությունն ապահովելու երաշխիքը դա է»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը:

    Ըստ Փաշինյանի՝ դատական համակարգը նախկինում սովոր է եղել աշխատել այլ պայմաններում և հիմա ստիպված է հարմարվել նորին․«Ցավոք, Հայաստանի դատական համակարգը սովոր է աշխատել հրահանգավորման պայմաններում: Ռիսկը հետևյալն է՝ արդյոք չե՞ն ձևավորվում հրահանգավորման այլ մեխանիզմներ, այդ թվում՝ իշխանությունից դուրս գտնվող օղակներից: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դատական համակարգում առողջացում է տեղի ունենում, բայց դա չի նշանակում, թե դատական համակարգն անթերի է և անսխալ»:

     


    Նման թեմաներ

    scroll to top