Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    12°
    Home » Արցախ » Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մինչեւ տարեվերջ

    Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մինչեւ տարեվերջ

    Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մինչեւ տարեվերջ
    Հոկտեմբեր 8, 2018 17:08 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսված է մինչեւ տարեվերջ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաեւան։

    «Ինչպես ասվում է այս տարվա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի 73-րդ նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում, մինչեկ տարեվերջ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաեւ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաեւան։

    Նրա խոսքերով՝ հանդիպման մանրամասները համաձայնեցված կլինեն դիվանագիտական խողովակներով։

     

    Նման թեմաներ

    scroll to top