Գլխավոր Լուրեր Հայաստանի եւ Արցախի ղեկավարները Ստեփանակերտում մասնակցում են Եռատոնի միջոցառումներին

Հայաստանի եւ Արցախի ղեկավարները Ստեփանակերտում մասնակցում են Եռատոնի միջոցառումներին

3
0

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցում են մայիսյան Եռատոնի միջոցառումներին:

Հայաստանի եւ Արցախի ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ կմասնակցեն նաեւ Շուշիում նախատեսված տոնական միջոցառումների:

Հիշեցնենք, որ Մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար. 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992 թվականին  Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստեղծումը: