// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը աճել է 11.9 տոկոսով

    Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը աճել է 11.9 տոկոսով

    Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը աճել է 11.9 տոկոսով
    Հունվար 10, 2019 13:28 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    Անցած տարի Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է 2017թ.  ցուցանիշը:

    Ինչպես տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»ՓԲԸ-ից 2018թ., «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր:

    2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս:

     

     

      Ուղևորների թիվը 2017թ. Ուղևորների թիվը 2018թ. Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
    <Զվարթնոց> 2,448,251 2,690,727  + 10 %
    <Շիրակ> 105,664 165,946  + 57 %
    Ընդամենը 2,553,915 2,856,673  + 11.9%

    «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


    Նման թեմաներ

    scroll to top
    //