Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վիեննայում (տեսանյութ)

    Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վիեննայում (տեսանյութ)

    Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վիեննայում (տեսանյութ)
    Դեկտեմբեր 7, 2017 11:33 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։

    Հանդիպումը մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի ձևաչափով։

    Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

    Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։

    Նման թեմաներ

    scroll to top