Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Փաշինյան

    Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Փաշինյան

    Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Փաշինյան
    Հուլիս 17, 2019 23:18 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք, իսկ ինչո՞ւ դրանք չունեն կոնկրետ արդյունք: Երբ ես ուզում եմ միջազգային հանրության ներկայացուցիչներին նկարագրել, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ մի նախադասություն: Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, հայտարարեցի, որ որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդների համար:

    Սա աննախադեպ հայտարարություն էր, որովհետև ՀՀ ոչ մի իշխանություն նման բան չի ասել: Սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար, բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արտաբերել այս նախադասությունը, իսկ առաջընթացի համար նա էլ պետք է ասի, որ հակամարտության կարգավորման տարբերակը պետք է ընդունելի լինի բոլորի համար»,- ասաց Փաշինյանը:


    Նման թեմաներ

    scroll to top