Գլխավոր Լուրեր Հայաստանի և ԱՄԷ արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել

Հայաստանի և ԱՄԷ արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել

1
0

Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարարության միջև Աբու Դաբիում քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Emirates News Agnecy-ն:

Հայկական կողմից խորհրդատվություններին մասնակցել է փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը և դեսպանատան՝ Մերձավոր Արևելքի հարցերով աշխատակից Արմին Մելքումյանը: Հանդիպմանը ներկա ԱՄԷ պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Խալիֆա Շահեն ալ Մարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցությանն ու դրա խթանման ուղիներին առնչվող հարցեր: Նրանք նաև անդրադարձել են տարածաշրջանային ներկա զարգացումներին, համաձայնվել են խորացնել համագործակցությունը, ամպրապնդել երկկողմ կապերը տարածաշրջանային ու միջազգային հարթակներում: